‘Թուրք ցուցարարները ևս մի պուրակ են «գրավել» ոստիկանությունից’

856

Թուրքական ոստիկանությունն այսօր առավոտյան ձեռնարկել էր ցուցարարներին Անկարայի Կուուլու պուրակից դուրս մղելու գործողությունը: Այդ պուրակում ակտիվիստները, Ստամբուլի Գեզի պուրակի նմանությամբ՝ վրանային ավան էին կազմակերպել: Ձևական իմաստով՝ առանց հատուկ թույլտվության՝ հանգստի գոտիներում բնակավայրեր կառուցելն արգելվում է, սակայն ցուցարարների կողմից կատաղի դիմադրության հանդիպելով՝ ոստիկանությունն ի վերջո ստիպված է եղել նահանջել: Ակտիվիստներն իրենց հերթին խոստացել են ստանալ քաղաքային իշխանությունների թույլտվությունը:

Ուշագրավ է, որ մի քանի տարի առաջ Կուուլու պուրակը նույնպես ուզում էին քանդել, սակայն այն ժամանակ հնարավոր եղավ դադարեցնել պուրակի ոչնչացումը, հաղորդում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ակնթարթ և հավերժություն (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Չավի. Մոուրինյոյի «Ռեալը» պարզապես խայտառակություն էր’