‘Թոքաբորբով հիվանդ զինվորին զորամասի բուժկետում ծեծել են. «ՉԻ»’

1979

Երեկ հայտնի է դարձել, որ օրերս ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասում միջադեպ է տեղի ունեցել՝ ինչի հետևանքով երեկ գիշերը ժամը 03:30-ի սահմաններում ծայրահեղ ծանր վիճակով Երևանի ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Երևանի 18-ամյա բնակիչ Մհեր Խլղաթյանը։ Հոսպիտալից երեկ «ՉԻ»-ն հայտնել են, որ զինծառայողը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Հայտնել են նաև, որ զինծառայողը հիվանդանոց է տեղափոխվել թոքաբորբ ախտորոշմամբ։ Թերթը նշում է, որ Խլղաթյանը բանակ էր զորակոչվել ընդամենը 27 օր առաջ՝ դեկտեմբերի 18-ին։

Ըստ «ՉԻ» տեղեկությունների՝ մինչև Երևան տեղափոխելը զինվորը մի քանի օր ունեցել է թոքերի հետ կապված խնդիր։ Զորամասի բուժկետում զինծառայողի նկատմամբ բռնություն են կիրառել բժիշկն ու բուժակները։ Մինչ Երևանի հոսպիտալ տեղափոխելը զինվորին տարել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ որոշ ժամանակ պահելուց հետո միայն տեղափոխել են Երևան։ Մհերը բանակ էր զորակոչվել 2013թ. դեկտեմբերի 18-ին, Կենտրոնի զինկոմիսարիատի կողմից:

ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը երեկոյան թեթին հայտնել է, որ զինծառայողի գիտակցությունը տեղն է ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Երևանում ոչ թե –10 է, այլ –40։ 30 աստիճանը սուբսիդավորում է Ռուսաստանը. «ՀԺ»’