Թրամփը կընդունի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն

173

Ամերիկյան վարչակազմի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը պատրաստ է ընդունելու 2024 թ․ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները, եթե այդ ընտրություններն արդար լինեն։

Հանրապետական նախկին նախագահն այդ հայտարարությունն արել է չորեքշաբթի CNN-ի եթերում։

«Եթե ես այդ ընտրություններն ազնիվ համարեմ, բնականաբար՝ կընդունեմ դրանց արդյունքները»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե պատրա՞ստ է ճանաչելու ընտրությունների արդյունքները։

Նա հավելել է, որ իր համար «պատիվ կլինի» կամարտահայտության արդյունքները ճանաչելը, որոնց նկատմամբ ինքն առարկություններ չի ունենա։

«Եթե ես չհաղթեմ, այս երկիրը մեծ խնդիրներ կունենա»,- եզրափակել է Թրամփը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄխիթարյանը հավակնում է Չեմպիոնների լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
Հաջորդ հոդվածըՊուտինը հրամանագիր է ստորագրել պահեստազորայինների հավաքի մասին