Պուտինը հրամանագիր է ստորագրել պահեստազորայինների հավաքի մասին

196

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել զինվորական հավաքներ սկսելու մասին՝ այն քաղաքացիների համար, որոնք պահեստազորում են։

Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում։

Երկրի կառավարությանը և  Ռուսաստանի սուբյեկտների գործադիր մարմիններին հանձնարարվել է ապահովել հավաքներին մասնակցելու համար քաղաքացիներին զորակոչելու հետ կապված միջոցառումների կատարումը։ Հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նախագահի հրամանագրում նշվում է, որ պահեստազորայինները հավաքներ կանցնեն Ռուսաստանի զինված ուժերում, ազգային գվարդիայի զորքերում, ինչպես նաև պետական պահպանության և Անվտանգության դաշնային ծառայության մարմիններում։

Փոխանցում է lenta.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրամփը կընդունի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն
Հաջորդ հոդվածըՍլովակիայի նախագահի պահպանությունն ուժեղացվել է