Թրամփը «հեշտորեն» կավարտի հակամարտությունը Ուկրաինայում

200

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հանդես է եկել պնդումով, թե Սպիտակ տուն վերադառնալու դեպքում կկարողանա «հեշտությամբ» 24 ժամվա ընթացքում ավարտին հասցնել հակամարտությունն Ուկրաինայում։

Բրիտանացի քաղաքական գործիչ և հեռուստահաղորդավար Նայջել Ֆարաժին տված հարցազրույցում Թրամփն ընդգծել է, որ «100 տոկոսով վստահ է, որ հաջողության է հասնելու»։

«Եթե ես լինեի նախագահը, ապա, ասում եմ ձեզ, ես այդ պատերազմը կավարտեի մեկ օրում, դրա համար 24 ժամ է հարկավոր։ Ես լավ եմ ճանաչում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և լավ գիտեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին,- ասել է նա։ -Դրան կարելի էր հասնել շատ հանգիստ, շատ հեշտ գործարք կկնքվեր։ Այդ իրավիճակում շատ բան  կախված է փողից, ռազմական աջակցությունից, որ մենք ցուցաբերում ենք Կիևին, բայց ես համաձայնության կհասնեի 24 ժամում»,-հավելել է նա՝ շեշտելով, որ հակամարտությունն Ուկրաինայում «անհրաժեշտ է կասեցնել»։

Թրամփի կարծիքով՝ հակամարտությունն Ուկրաինայում Ջո Բայդենի վարչակազմի անիրազեկության հետևանքն է։ դարձել։ Նա Բայդենին մեղադրել է, որ նա ոչինչ չի անում անդադար աճող միջուկային սպառնալիքի պայմաններում և այնքան էլ հաջողությամբ չի դիմակայում Չինաստանին։ Թրամփը հայտարարել է, որ դեմոկրատ նախագահը «անհարգալից վերաբերմունք» է դրսևորել Մեծ Բրիտանիայի հանդեպ՝ որոշելով, որ մայիսի 6-ին չի մասնակցի Կառլ III-ի թագադրման արարողությանը։

«Աշխարհը մեր շուրջը փուլ է գալիս, մենք նույնիսկ կարող ենք զրկվել դոլարային ստանդարտից ամբողջ աշխարհում, և դա նույնը կլինի, ինչ տանուլ տալ պատերազմը։ Շատ բանով դա նույնիսկ ավելի վատ կլինի, քան պատերազմում պարտվելը»,- ասել է նա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌոստովի մարզ․ Նավթամթերքի գործարանի տարածքում ԱԹՍ է պայթել
Հաջորդ հոդվածըՎաշինգտոնում ակտիվիստներն ընդհատել են Գուայդոյի ելույթը