Վաշինգտոնում ակտիվիստներն ընդհատել են Գուայդոյի ելույթը

186

Չորեքշաբթի օրը Վաշինգտոնում, Վուդրո Վիլսոնի անվան կենտրոնում, մի խումբ ակտիվիստներ ընդհատել են վենեսուելացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Խուան Գուայդոյի ելույթը։ Առնվազն տասը հոգի ոտքի են կանգնել դահլիճի տարբեր կողմերում և «ստախոս, հանցագործ» վանկարկումներով թույլ չեն տվել, որ Գուայդոն շարունակի ելույթը։ Մի քանի րոպեից անվտանգության ծառայությունը ցուցարարներին հանել է դահլիճից։

Այդ մասին հաղորդել է իսպանական EFE լրատվական գործակալությունը։

Անցյալ շաբաթ Գուայդոն Վենեսուելայից ցամաքային ճանապարհով, սահմանային պահպանությունը խախտելով՝ անցել էր Կոլումբիա՝ մտադիր լինելով առանց հրավերի մասնակցելու Վենեսուելայի քաղաքական գորընթացներին նվիրված միջազգային համաժողովին։ Սակայն Կոլումբիայի իշխանությունները նրան ուղարկել էին Մայամի։

ԱՄՆ-ում Գուայդոն հայտարարել է, որ քաղաքական ապաստան չի խնդրի և մտադիր է մասնակցել ներկուսակցական ընտրություններին՝ 2024 թ․ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար։ Վաշինգտոնում նա նախատեսում է հանդիպել ամերիկացի օրենսդիրների հետ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրամփը «հեշտորեն» կավարտի հակամարտությունը Ուկրաինայում
Հաջորդ հոդվածըՄեդվեդև․ Զելենսկուն ֆիզիկապես ոչնչացնելուց բացի` ՌԴ-ն այլ տարբերակ չունի