‘Շվեդիան վերաբացել է բռնաբարության մեղադրանքով գործն ընդդեմ Ասանժի’

1098

Շվեդիայի քննչական մարմինները վերաբացել են հետաքննությունը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործով, որին կասկածում են սեռական հանցագործությունների մեջ:

«Ես որոշում եմ կայացրել վերաբացել գործը: Լուրջ հիմքեր կան կասկածելու, որ Ասանժը մեղավոր է: Հետաքննությունը դադարեցվել էր, քանի որ հնարավոր չէր ապահովել Ասանժի ներկայությունը դատարանում, այլ ոչ թե՝ գործի հանգամանքների հիման վրա»,- տեղեկացրել է երկրի գլխավոր շրջանային դատավորի տեղակալ Եվա-Մարիա Պերսոնը:

2010 թ. Շվեդիայում Ասանժի դեմ բռնաբարության մեղադրանք էին ներկայացրել երկու կին: Նրանք Ասանժին մեղադրել էին սեռական ոտնձգությունների մեջ՝ առանց պահպանակի հարաբերության մեջ մտնելու համար:

Ըստ Եվա-Մարիա Պերսոնի՝ Շվեդիայի դատախազությունը մտադիր է WikiLeaks-ի հիմնադրին իրեն արտահանձնելու խնդրով դիմել բրիտանական իշխանություններին: «Հուսով ենք, որ բրիտանական իշխանությունները արտահանձնման որոշում կկայացնեն ամռանը՝ մինչև 2019 թ. օգոստոսը, երբ լրանում է գործի վաղեմության ժամկետը»,- պարզաբանել է նա:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Թրամփը նախատեսել է Պուտինի հետ հանդիպել Օսակայում G20-ի գագաթնաժողովում’