‘Թրամփը ոչ մեկին չի խնայում’

1365

ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ, միլիարդատեր Դոնալդ Թրամփը քննադատության տարափ է տեղացել Միավորված ազգերի կազմակերպության  և Իրանի հետ «միջուկային գործարքի» վրա:

Հանդես գալով Հանրային հարաբերությունների ամերիկա-իսրայելական կոմիտեի ժողովում՝ միլիարդատերը ջերմ աջակցություն է դրսևորել Իսրայելի նկատմամբ և խոստացել, ընտրվելու դեպքում, առաջին իսկ օրը «պատառ-պատառ անել» Թեհրանի հետ պայմանագիրը:

«Միավորված ազգերի կազմակերպությունը ժողովրդավարության բարեկամը չէ: Նա ազատության բարեկամն էլ չէ: Նա նույնիսկ ԱՄՆ-ի բարեկամը չէ, որտեղ և տեղակայված է՝ ինչպես գիտեք բոլորդ: Եվ հաստատ՝ նա Իսրայելի բարեկամը չէ»,- հայտարարել է Թրամփը:

«Միջուկային պայմանագրի» պաշտպանությամբ նույն համաժողովում հանդես է եկել դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը: Նա, սակայն, խոստացել է խստագույնս վերահսկել Իրանի գործողությունները:

«Այո, մեզ հուսալի ձեռքեր են անհրաժեշտ, այլ ոչ թե մի նախագահ, որը երկուշաբթի ասում է, թե ինքը չեզոք է, երեքշաբթի պաշտպանում է Իսրայելին, իսկ չորեքշաբթի՝ ով գիտե, թե էլի ինչ կհորինի: Որովհետև պայմանավորվել հնարավոր է ամեն ինչի շուրջ»,- հայտարարել է Քլինթոնը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Երկու պայթյուն Բրյուսելի օդանավակայանում. կան զոհեր’
Հաջորդ հոդվածը‘Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը’