Թրամփը վստահ է, որ կարող էր Ուկրաինայում հակամարտությունը կասեցնել 24 ժամում

234

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կկարողանար Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել 24 ժամվա ընթացքում։

«Եթե ես լինեի նախագահը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երբեք պատերազմ չէր ծագի։ Բայց նույնիսկ հիմա, եթե ես լինեի նախագահը, ես կկարողանայի պայմանավորվել այդ սոսկալի պատերազմը 24 ժամվա ընթացքում դադարեցնելու մասին»,- Truth Social  սոցիալական ցանցում գրել է Թրամփը։

Թրամփը բազմիցս նախազգուշացրել է, որ Ուկրաինայում իրավիճակը կարող է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԴանիացի ծայրահեղականը վերջնագիր է ներկայացրել Էրդողանին
Հաջորդ հոդվածըՋոնսոնը նախատել է ռուսաստանցիներին վիրավորած ուկրաինացի լրագրողուհուն