Թրամփն առջևում է հանրապետական թեկնածուների վերաբերյալ հարցման արդյունքներով

193

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Քաղաքական գործողությունների պահպանողական համաժողովի (CPAC) շաբաթօրյա հարցման արդյունքներով մեծ տարբերությամբ առաջ է անցել մրցակից հանրապետականներից, որոնք առաջադրվել են 2024 թ․ ընտրություններում, հաղորդել է The Hill պարբերականը։

Հարցման արդյունքներով՝ Թրամփը հավաքել է 62 %, մինչդեռ նրա հավանական մրցակից Ռոն Դեսենտիստն ընդամենը 20 % է ստացել։ Գործարար Փերրի Ջոնսոնը, որն այս շաբաթ է իր թեկնածությունն առաջադրել Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում, հավաքել է ընդամենը 5 %։

«Արդյունքներն առանձնապես զարմանալի չեն․ նախկին նախագահը առաջին տեղն է զբաղեցրել համաժողովի մասնակիցների նախագահական նախապատվությունների վերաբերյալ CPAC-ի նախկին բոլոր հինգ հարցումներում»,- նշում է թերթը։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըԱՄՆ առաջին տիկինը քննադատել է հանրապետական թեկնածուի առաջարկը
Հաջորդ հոդվածըԻրանը ՄԱԳԱՏԷ-ին թույլ է տալիս ստուգել միջուկային օբյեկտները