Սլովակիայի նախագահի պահպանությունն ուժեղացվել է

182

Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի և նրա ընտանիքի անդամների պահպանությունն ուժեղացվել է՝ նրանց հասցեին ստացված սպառնալիքների պատճառով, հինգշաբթի հաղորդել է sme.sk լրատվական կայքը։

Չապուտովան, որ առաջիկա օրերին պետք է հայտարարի իր որոշումն այն մասին, թե արդյո՞ք մտադիր է պայքարել հնգամյա նախագահական նոր ժամկետի համար, փամփուշտներ, վիրավորանքներ և խիստ հրեատյաց արտահայտություններ պարունակող նամակներ է ստացել։ Բացի այդ, անանուն ազդանշաններ են ստացվել Բրատիսլավայի մոտ գտնվող Պեզինոկ քաղաքի նրա տանը ռումբեր տեղադրելու վերաբերյալ։

Ըստ լրատվության՝ սպառնալիքները հնչել են պետության 49-ամյա ղեկավարի և նրա 19-ամյա ու 22-ամյա դուստրերի հասցեին։ Ոստիկանությունը ակտիվորեն հետաքննում է իրավիճակը և որոնողական աշխատանքներ կատարում՝ նախագահին սպառնացող անձանց հայտնաբերելու համար։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊուտինը հրամանագիր է ստորագրել պահեստազորայինների հավաքի մասին
Հաջորդ հոդվածըԹրամփ․ Հիմա ժամանակը չէ Պուտինին մեղադրելու