‘Թրամփ․ Հոնկոնգում ցուցարարների նկատմամբ բռնությունը կխանգարի ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև գործարքին’

1206

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Հոնկոնգում ցուցարարների նկատմամբ բռնության կիրառումը կարող է հանգեցնել նրան, որ Վաշինգտոնի և Պեկինի համար զգալիորեն կդժվարանա պայմանավորվածություններ ձեռք բերելը առևտրի բնագավառում։

Այդ մասին Թրամփը հայտարարել է կիրակի, Նյու Ջերսի նահանգում կայացած մամուլի ասուլիսում։

Թրամփն արձանագրել է, որ երկու երկրների միջև «շատ, շատ բովանդակալից քննարկումներ» են ընթանում առևտրի հարցերի շուրջ։

«Նրանք ուզում են գործարք կնքել, տեսնենք, թե հետո ինչ կլինի,- նշել է ԱՄՆ նախագահը։- Ես կցանկանայի, որ Հոնկոնգում ամեն ինչ մարդասիրաբար լուծվի։ Դա շատ լավ կլինի այն գործարքի տեսակետից, որը մենք քննարկում ենք։ Շատ դժվար կլինի համագործակցել, եթե նրանք բռնության դիմեն»,- նշել է Թրամփը՝ ընդգծելով, որ այդ դեպքում իրադարձությունների զարգացումը կնմանվի 1989 թ․ Տյանանմեն հրապարակում ծավալված գործողություններին (երբ ուսանողների ցույցը հունիսի 4-ին ցրվեց տանկերի օգնությամբ, ինչի արդյունքում զոհվեց, տարբեր տվյալներով՝ 200-ից մինչև 1000 մարդ)։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ․ Մադուրոն բազմիցս առաջարկել է ծովային շրջափակման ենթարկել Վենեսուելան’
Հաջորդ հոդվածը‘Դանիայի վարչապետը բացառել է Գրենլանդիան ԱՄՆ-ին վաճառելու տարբերակը’