‘Դանիայի վարչապետը բացառել է Գրենլանդիան ԱՄՆ-ին վաճառելու տարբերակը’

1286

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը կտրականապես հերքել է թագավորության կազմում գտնվող Գրենլանդիա ինքնավարությունը վաճառելու հնարավորությունը։

Sermitsiaq թերթին տված հարցազրույցում այդպես է նա մեկնաբանել այն լուրը, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իբր, բարձրացրել է կղզին գնելու հնարավորության հարցը։

«Գրենլանդիան չի վաճառվում։ Գրենլանդիան դանիական չէ։ Գրենլանդիան գրենլանդական է։ Ես իրոք հույս ունեմ, որ կղզին գնելու խոսակցությունը լուրջ չէ»,- նշել է վարչապետը, որն այցելել էր ինքնավարություն։

«Գրենլանդիայի կառավարությունը հստակ հայտարարել է, որ Գրենլանդիան չի վաճառվում, բայց նա բաց է համագործակցության և առևտրի համար։ Եվ այս մոտեցմանը միանգամայն համամիտ է դանիական կառավարությունը»,- հայտարարել է վարչապետը։

«Գրենլանդիան չի վաճառվում՝ ո՛չ դոլարով, ո՛չ ռուբլով և ո՛չ էլ մեկ այլ արժույթով»,- ավելի վաղ հայտարարել էր Դանիայի արտաքին գործերի նախարար Եպպե Կուֆուդը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը‘Թրամփ․ Հոնկոնգում ցուցարարների նկատմամբ բռնությունը կխանգարի ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև գործարքին’
Հաջորդ հոդվածը‘Կադիրովը պատմել է իր վախերի մասին’