‘«Ժառանգությունը» չի մեկնաբանում Քոքոբելյան-Հովհաննիսյան հանդիպումը’

977

Երեկ, հոկտեմբերի 10-ին, կայացել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի և «ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը: Այդ մասին iLur.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «ժառանգություն»կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

«Կարող եմ ասել մի բան, որ այդ հանդիպման արդյունքները կքննարկվեն հոկտեմբերի 21-ին «Ժառանգություն» կուսակցության վարչության և խմբակցության  համատեղ ընդլայնված նիստի ընթացքում», — եզրափակեց նա՝ հրաժարվելով հաղորդել հանդիպման մանրամասները:

Նախորդ հոդվածը‘Ռոմնին առաջ է անցում Օբամայից. պայքարի մեջ են մտնում «երկրորդ ջութակները»’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի կառավարությունը հրաժարական է տվել’