‘Ժերարդ Պիկե. ««Բարսելոնա»-ն ճիշտ ժամանակին դուրս եկավ ճգնաժամից» ‘

772

Կատալոնական «Բարսելոնա»-ի կենտրոնական պաշտպան ժերարդ Պիկեն խոսել է «Ռայո Վալեկանո»-ի դեմ տարած հաղթանակի մասին,-տեղեկացնում է Marca-ն:

«Մենք դարձանք առաջատարներ, և այժմ ցանկություն ունենք պահպանելու այս նվաճումը: Այն, որ մենք այժմ առաջինն ենք, մեծ կարևորություն ունի մեզ համար:

Մրցաշրջանը լավ սկսեցինք, ապա անկում ունեցանք, սակայն կարողացանք դուրս գալ ճգնաժամից»,- հայտարարել է Պիկեն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն 6 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Նաիրիտցիները սպասում են Երվանդ Զախարյանին’