‘Ժերեր Դեպարդյեին 2 տարվա ազատազրկում է սպառնում’

782

Ճանաչված ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, որն օրերս ռուսական քաղաքացիություն է ստացել, հունվարի 8-ին պետք է Փարիզի դատարան ներկայանա: Դերասանը մեղադրվում է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ: Դեպարտդյեն հանդես է եկել դատական նիստը հետաձգելու  խնդրանքով, սակայն միջնորդությունը մերժվել է, փոխանցում է ИТАР-ТАСС-ը :

Եթե Դեպարդյեն չներկայանա նիստին, ապա գործը կփոխանցվի ուղղիչ դատարան, իսկ լսումները կտեղափոխվեն:

Կատարած իրավախախտման համար Ժերար Դեպարդյեին սպառնում է առնվազն 4 հազար եվրոյի տուգանք կամ մինչև երկու տարվա ազատազրկում:

Նախորդ հոդվածը‘Ինդոնեզիայի նախագահը Բաշար Ասադին կոչ է արել հրաժարական տալ’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքական գովազդի մեկ րոպեի սակագինը, նախորդ նախագահական ընտրությունների համեմատ՝ զգալիորեն նվազել է (աղյուսակ)’