‘Ժիրինովսկին հորդորում է հայ օլիգարխներին «ժլատություն չանել» եւ օգնել հայկական բանակին ‘

1143

Այսօր Մոսկվայում «Ռուս-հայկական համագործակցության» նախաձեռնությամբ տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ընդդեմ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ազատ արձակման փաստի: Ցույցի ընթացքում, ի թիվս այհլոց, ելույթ է ունեցել Ռուսատանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին:

Վլադիմիր Վոլֆովիչն իրեն հատուկ ոճով իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդի հետ՝ ի հակադրություն «ծախու, հանուն փողի այս կամ որոշումն ընդունելու պատրաստ» Եվրոպայի: Նա նշել է, որ թուրքերը, ինչպես հարյուր տարի առաջ՝ հենվելով սեփական փողերի եւ Արեւմուտքի լուռ համաձայնության վրա, փորձում են «կրկին դուրս գալ հայ ժողովրդի շահերի դեմ»:

«Ստեղծված պայմաններում հայերը պետք է հաղթեն ուղեղով եւ կարողանան պաշտպանել իրենց», — ասել  նա: Առավելեւս, ըստ Ժիրինովսկու, անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը «100 տոկոսով կպաշտպանի Հայաստանին»:

 «Ռուսաստանը պետք է մեծացնի իր ռազմական ներկայությունը Հայաստանում եւ շարունակի զինել հայկական բանակը», — հայտարարել է նա:

Լիբերալ-դեմոկրատների առաջնորդը կոչ է արել հայ օլիգարխներին «ժլատություն չանել» եւ սեփական միջոցները ներդնել բանակի արդիականացման գործին:

Ժիրինովսկին նաեւ հանդիմանել է միջոցառումից բացակայող Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին:

«Որտե՞ղ է նա: Նա պետք է այստեղ լիներ: Նորից գործուղման է մեկնե՞լ: Եթե այո, ապա գոնե Հայաստան», — Վլադիմիր Ժիրինովսկու խոսքերն է փոխանցում REGNUM-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսահայերը Փարիզում Ալիեւին կդիմավորեն բողոքի ցույցով’
Հաջորդ հոդվածը‘«ՄԱՊ»-ի Ալիկը դատախազի համար բանկետ է կազմակերպել՝ որդուն ազատելու համար. Դավիթ Մելիքյան’