‘Ժիրինովսկու շինարարության շինարարները 15 մետր բարձրությունից 7 տոննա ցեմենտ են թափել «Բենթլիի» վրա (ֆոտո)’

1979

Մոսկվայում հայտնի պրոդյուսեր Արթուր Շաչնևի «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայի վրա 7 տոննա ցեմենտ է թափվել: Պատահարը տեղի է ունեցել Շաչնևի գրասենյակի հարևանությամբ կատարվող շինարարության շինարարների մեղքով:

Մեքենայի վնասվածքների մասին պրոդյուսերը չի խոսել, սակայն հայտնել է, որ մեքենայի սրահ ներթափանցած ցեմենտի պատճառով վնասվել է բեմական թանկարժեք հագուստը, որը նախատեսված էր մյուզիքլներից մեկի համար:

«էստաֆետան փոխանցում եմ Վլադիմիրն Ժիրինովսկուն, որի շինարարությունը այսօր փչացրել է օրս: Նաև հույսս դնում եմ Գինեսի ռեկորդների գրքի մենեջերների վրա: Որովհետև 7 տոննա ցեմենտը՝ 15 մետր բարձրությունից՝ դա մի դույլ սառույց չէ»,- Ֆեյսբուքում մեկնաբանել է պատահարը Շաչնևը և տեղադրել մեքենայի լուսանկարները:

Նախորդ հոդվածը‘Ազգային հավաքականների ընկերական հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘ՄՄ-ին միանալու դեմ երթը սակավամարդ էր (ֆոտո)’