‘Ժյուստ Ֆոնտեն. « Ապահովել լիարժեք անվտանգություն մենք չենք կարող»’

874

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի լեգենդար խաղացող, 1958թ. աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու Ժյուստ Ֆոնտենը կարծիք է հայտնել, որ Փարիզի ահաբեկչություններից հետո Ֆրանսիան պետք է հրաժարվի Եվրո-2016-ի անցկացումից։

«Այն, ինչ կասեմ կոտրում է սիրտս, քանի որ ես շատ եմ սպասել իմ հայրենիքում Եվրոպայի առաջնության անցկացմանը։ Բայց հիմա մտածում եմ, որ Ֆրանսիան պետք է հրաժարվի։ Եզրափակիչ մրցաշարը կարող է ընդունել որեւէ այլ երկիր, բայց ոչ մենք։ Ապահովել լիարժեք անվտանգություն մենք չենք կարող։ Դա շատ վտանգավոր է»,- 82-ամյա Ֆոնտենի խոսքը մեջբերում է Die Welt -ը։

Հիշեցնենք, որ ահաբեկիչների թիրախում էր նաեւ «Ստադ դը Ֆրանս» ստադիոնը, որտեղ ընթանում էր Ֆրանսիա — Գերմանիա ընկերական հանդիպումը։

Նախորդ հոդվածը‘Հնարավոր է թույլ անձրև’
Հաջորդ հոդվածը‘Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում’