‘Ժոաու Ֆելիշի տրանսֆերը չորրորդ ամենաթանկն է պատմության մեջ’

668

Պորտուգալական «Բենֆիկայից» Մադրիդի «Ալետտիկո» տեղափոխված 19-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Ֆելիշի տրանսֆերը չորրորդ ամենաթանկն է պատմության մեջ՝ 126 միլիոն եվրո։ Սակայն «Բենֆիկան» կստանա 120 միլիոն, որն էլ նշվում է պաշտոնական տրանսֆերային գին։

Այդ ցուցանիշով Ֆելիշի տրանսֆերը զիջում է միայն բրազիլացի Նեյմարի (ՊՍԺ, 222 միլիոն եվրո), ֆրանսիացի Կիլիան Մբապեի (ՊՍԺ, 180 միլիոն) եւ բրազիլացի Ֆիլիպե Կոուտինյոյի («Բարսելոնա», 120 միլիոն) տրանսֆերներին։

Ֆելիշը «Ատլետիկոյի» հետ կկնքի 7 տարվա պայմանագիր։ Նա հանդես կգա 7 համարի խաղաշապիկով։ Այդ համարը պատկանում էր ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին։

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Մարսելոն որոշել է հեռանալ «Ռեալից»’