‘Ժոզե Մոուրինյո. «Ռեալը» կգլխավորեմ միայն այն քանդելու համար’

929

Four Four Two հանդեսի լրագրող Մոհամեդ Մոալիմը իր Թվիտերում հրապարակել է մի հատված 2000թ. Ժոզե Մոուրինյոյի հետ հարցազրույցից:

Մի քանի տարի «Բարսելոնայում» աշխատած պորտուգալացին պատմել է Մադրիդի «Ռեալի» հանդեպ իր վերաբերմունքի մասին:

«Եթե ես երբեւիցե մարզեմ «Ռեալը», ապա միայն նրա համար, որ քանդեմ այն: Հավերժ «Բարսելոնա»,- ասել է այն ժամանակ Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ վերջին մրցաշրջանում Մոուրինյոն «Ռեալի» հետ ոչ մի տիտղոս չնվաճեց, գժտվեց թիմի առաջատար խաղացողների հետ եւ հեռացավ «Չելսի»:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Մեկ միտում, երկու ծրագիր, անխուսափելի ընտրություն’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. Մաքրում են քաղաքապետարանի ժամացույցը’