‘Ժոզե Մոուրինյո. Սա իմ կարիերայի վատագույն տարին էր’

822

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իսպանիայի Գավաթի եզրափակիչում «Ատլետիկոյին» պարտվելուց (1:2) հետո հայտարարել է, որ այս մրցաշրջանը վատագույնն էր իր մարզական ամբողջ կարիերայի ընթացքում:

«Սա իմ կարիերայի վատագույն մրցաշրջանն էր: Մենք նվաճեցինք Սուպերգավաթը, դարձանք Իսպանիայի փոխչեմպիոն, հասանք մինչեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: Շատ մարզիչների համար նման մրցաշրջանը կարելի էր համարել հաջողված, սակայն ինձ համար` վատագույն տարին էր իմ կարիերայի ընթացքում:

Իմ հեռանալու հետ կապված նշեմ, որ ես գործող պայմանագիր ունեմ, համաձայն որի՝ պետք է աշխատեմ դեռ երեք տարի: Միակ բանը, որն այս պահին կարող եմ խոստանալ, այն է, որ մենք ազնվորեն պայքարելու ենք Իսպանիայի առաջնության մնացած հանդիպումներում»,- ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն Գավաթի եզրափակիչի 75-րդ րոպեին հեռացվել էր խաղադաշտից` մրցավարի որոշումներին բուռն արձագանքելու համար:

Նախորդ հոդվածը‘Գալիս եմ, էրեխուս տամ Սեյրանին. զոհված զինվորի հայր (թարմացված)’
Հաջորդ հոդվածը‘ՊԵԿ նախագահը մի շարք ընկերությունների սեփականատե՞ր’