‘«Ժողովուրդ». Մերժված ՕԵԿ-ը երբեք չի նեղանում’

1482

Աժ «Օրինաց երկիր» կուսակցության կողմից 2013թ բյուջեի նախագծին ներկայացրած բոլոր առաջարկությունները ՀՀ կառավարությունը մերժել է: Բայց դա չխանգարեց ՕԵԿ-ին, որպեսզի «կողմ» քվեարկի բյուջեի նախագծին (գոնե ձևի համար ձեռնպահ լինեին): Սա նշանակում է, որ կա՛մ նրանց առաջարկները անպիտան էին, կամ էլ ՀՀԿ-ն պարզապես արհամարհում է իր կոալիցիոն միակ գործընկերոջը:

Տեղեկացնենք, որ ՕԵԿ-ն առաջարկել էր գործադիրին, որպեսզի խմբակցության փորձագետների աշխատավարձը հավասարեցնեն պատգամավորի վճարովի հիմունքներով աշխատող օգնականների աշխատավարձին` նրանց ընդգրկելով սոցիալական փաթեթի մեջ: Սակայն կառավարությունը պատասխանել է, որ ելնելով ՀՀ 2013թ. պետական բյուջեի նախագծից`այդ խնդիրը առաջնահերթ չէ: «Ժողովուրդի» հարցին, թե չի նեղացել ՕԵԿ-ը, որ այդքան մերժվել է, խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Խնդիրը նրա մեջ չէ, որ մենք մերժում ենք ստացել, որովհետև բյուջեում ընդգրկված են մի շարք ռազմավարական ուղղություններ, որոնք մեզ համար սկզբունքային են: Եվ այդ սկզբունքային մոտեցումները նաև մեր ծրագրերի մեջ են, և մենք կարևորում ենք, որ դրանք բյուջեի մեջ ֆիքսված են»:

Նախորդ հոդվածը‘«Հրապարակ». Իշխանությունում գտնվողները իրենց աթոռները պահպանելիս զարմանալի խելք, խորամանկություն ու կազմակերպական որակներ են բանեցնում’
Հաջորդ հոդվածը‘Քոչարյանների ընտանիք. Հիմա էլ Սեյրան Օհանյանն է ցինիկաբար ստում ‘