‘Ժորժե Մենդեշ.« Ռոնալդուն սիրում է «Ման. Յունայթեդի» երկրպագուներին, նա է ինձ ասել, նա այնտեղ է սկսել, բայց Ռոնալդուն չի լքի «Ռեալը»»’

753

Մադրիդի «Ռեալի»  առաջատար Քրիստիանո Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը հավատում է, որ որոշ ակումբներ պատրաստ են իր հաճախորդի համար վճարել 300 մլն եվրո, եթե «Արքայական կումբը» որոշի վաճառել նրան:

«Ռոնալդուն աշխարհի ամենաթանկ խաղացողն է, քանի որ նա լավագույն ֆուտբոլիստն է, որ երբևէ եղել է, բոլոր ժամանակների լավագույն մարզիկը: Դուք չեք կարող նան համեմատել մեկ ուրիշի հետ:

Անհնար է նրա տրանսֆերը ձևակերպել 1 միլիարդով, քանի որ նման տրանսֆեր գոյություն ունենալ չի կարող, բայց եթե ակումբը որոշի վաճառել նրան՝ կգտնվեն 300 մլն վճարելու պատրաստ ակումբներ:

Նա սիրում է «Ման. Յունայթեդի» երկրպագուներին, նա է ինձ ասել, նա այնտեղ է սկսել, բայց Ռոնալդուն չի լքի «Ռեալը»»,-ասել է Մենդեշը BBC Radio 4-ին:

Նախորդ հոդվածը‘Զոյա Թադեւոսյան. Պետությունը ՓՄՁ-ներին պետք է արտոնյալ պայմաններ տրամադրի’
Հաջորդ հոդվածը‘Միջոցառումներ՝ նվիրված Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 80-ամյակին’