‘ Ի՞նչն ենք շնորհավորում, որ պատմական ողբերգությունների արդյունքում հերթական հայկական գաղթօջա՞խն է ձեւավորվել’

2131

Լրագրող Մհեր Ղալեչյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Սփյուռքի նախարարությունը մի հատ հաղորդագրություն է տարածել, որ Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Բեռլինի հայ համայնքի 90-ամյակի հանդիսավոր արարողությանը եւ իր ողջույնի խոսքում շնորհավորել համայնքի ստեղծման 90-ամյա հոբելյանը: 
Ինձ որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե այս միջոցառման հանդիսավորը ո՞րն է, կամ ի՞նչն ենք շնորհավորում, որ պատմական ողբերգությունների արդյունքում հերթական հայկական գաղթօջա՞խն է ձեւավորվել: Դա ինչ-որ տոնական իրադարձությո՞ւն է, որը պետք է զուռնով-դհոլով, խորոված-խաշլամով նշվի: 
Իմանանք էլի, որովհետեւ շուտով Ալթայի հայ համայնքի ձեւավորման 80-ամյակն է մոտենում, մեծ շուքով նշենք»:

 

Նախորդ հոդվածը‘Վահե Հակոբյան. Սյունիքի արոտավայրերը մնում են «սյունեցի» ոչխարներին’
Հաջորդ հոդվածը‘Հանդիպել են Օլեգ Եսայանն ու Կարասինը ‘