‘Ի՞նչ ես գոռում, ա’յ ոչխար. Գորիկ Հակոբյանը` ցուցարարին (տեսանյութ)’

2006

Կառավարության այսօրվա նիստին մասնակցող նախարարները շտապում էին վայրկյան առաջ մտնել կառավարության շենք` խուսափելով լրագրողների` Մաքսային միությանը միանալու որոշման վերաբերյալ հարցերից:

Փոխարտգործանախարար Շավարշ Քոչարյանը, ով օրերս հայտարարել էր, որ Մաքսային միությանն անդամակցելը վնասում է մեր ինքնիշխանությանը, հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` հայտարարելով, որ շտապում է, թեեւ նիստի մեկնարկին դեռ 20 րոպե կար: Մաքսային միությանը միանալու որոշումը դրական գնահատեց ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, բայց այլ հարցի պատասխանել հրաժարվեց: Այդ մասին խոսել հրաժարվեցին նաև արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Մաքսային միության անդամակցելը «նորմալ» որակեց էկոնոմիկայի նախարարը:

Հետաքրքիր է, որ նիստի մեկնարկին վարչապետը բառ անգամ չխոսեց Մաքսային միությանը անդամակցության մասին:

Ի դեպ, կառավարության շենքի առաջ ուշագրավ միջադեպ գրանցվեց, երբ ժամանեց ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը: Նա շենքի մոտ հավաքված ցուցարարների աղաղակներին, որոնք հիմնականում` խաղաղ պայմաններում բանակում զոհված զինվորների մայրերն էին, ի պատասխան, շպրտեց. «Ի՞նչ ես գոռում, ա’յ ոչխար»: 

Տեղեկացնում է yerkir.am

Նախորդ հոդվածը‘Անտոնիո Կոնտե. Աշխատանք Իտալիայի ազգային հավաքականո՞ւմ, ես ուրախ եմ Թուրինում ‘
Հաջորդ հոդվածը‘Կարո Եղնուկյանի նկարով պաստառը քրեական հանցագործություն է. Նախախորհրդարան’