‘Ի՞նչ կար Ջոն Քերիի պայուսակում’

1418

Այն պորտֆելում, որը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին բռնել  էր Մոսկվա կատարած այցի ժամանակ, ընդամենը բանակցությունների փաստաթղթեր էին, հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ջոն Քերիի բանակցությունները տեղի են ունեցել անցյալ հինգշաբթի:

Զրույցի սկզբում Պուտինը նկատել է, որ ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ինքն է իր ճամպրուկը բռնել ինքնաթիռից իջնելիս, ու կատակել է. «Այսօր, երբ ես նկատեցի, որ ինքներդ եք ձեր իրերն իջեցնում ինքնաթիռից, մի քիչ տխրեցի: Մի կողմից՝ դա շատ դեմոկրատական է, մյուս կողմից՝ մտածում եմ՝ ինչքան վատ են գործերն ԱՄՆ-ում, նույնիսկ մեկը չկա, որ պետքարտուղարին օգնի իջեցնել իրերը:… Հետո մտածեցի՝ այդ պայուսակում երևի մի բան է, որ դուք չեք կարող որևէ մեկին վստահել, ինչ-որ արժեքավոր բան: Երևի փող եք բերել, որպեսզի մենք կարողանանք առանցքային հարցերում լավ սակարկել»:

Ի պատասխան՝ Քերին խոստացել է առանձնազրույցի ժամանակ ՌԴ նախագահին ցույց տալ պայուսակի պարունակությունը:

Ավելի ուշ նա հրաժարվել է բացահայտել, թե ինչ կար իր պայուսակում՝ նշելով, որ այդ մասին գիտեն միայն ինքն ու Պուտինը: «Դա գաղտնիք է: Միայն նախագահ Պուտինը և ես գիտենք, թե ինչ կա այնտեղ»,- ասել է Քերին լրագրողներին: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Սլովակիայի նախկին փոխվարչապետին առաջարկել են նախարարի պաշտոն Ուկրաինայում’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Սերժիկ Սարգսյանին ԱՄՆ-ում շատ են «հարգԸմ»’