‘ԻԱԿ-ը հրապարակել է ինֆորմացիայի ազատությունը սահմանափակող պաշտոնյաների «սեւ ցուցակը»’

899

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (ԻԱԿ) հասարակական կազմակերպությունը հունվարի 23-ին ամփոփել է 2014թ.  «սեւ ցուցակը»: Դրանում ընդգրկված են այն մարմինների ղեկավարները, որոնք անպատասխան են թողել ԻԱԿ-ի` տեղեկություն ստանալու հարցումները:

2014թ. ընթացքում մարդկանց` տեղեկատվություն ստանալու իրավունքը խախտել են, մասնավորապես, ֆինանսների նախարար Գագիկ ԽաչատրյանըՄեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ ԱմրիաղյանըՋերմուկի քաղաքապետ Վարդան ՀովհաննիսյանըՆոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն ԳրիգորյանըԱրտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել ԲալասանյանըԱզգային անվտանգության ծառայության պետ Գորիկ ՀակոբյանըՔաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Նորայր Մուրադխանյանը, ինչպես նաև մի շարք համալսարանների ռեկտորներ:

Նախորդ հոդվածը‘Ռոստովցի լրագրողը դատապարտվել է իշխանություններին վիրավորելու համար’
Հաջորդ հոդվածը‘Amnesty-ն վրդովված է Դոնեցկում «գերիների նոր շքերթի» առիթով’