‘Իբրահիմովիչ. «Էյֆելյան աշտարակի փոխարեն գուցե Իբրայի արձա՞նը տեսնենք»’

776

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է Էյֆելյան աշտարակի փոխարեն իր արձանը տեսնել: Իր այս ցանկության մասին հայտնել է շվեդը, երբ երեկ Փարիզի Musée Grévin-ում (մոմե արձանների թանգարան)  իր մոմե արձանի շնորհանդեսի ժամանակ  պատվել է իր ներկայությամբ:

Տեղեկացնենք, որ Իբրահիմովիչը 2-րդ ֆուտբոլիստն է Պելեից հետո, որ ներկայացվել է այս թանգարանում:

«Մեծ պատիվ է ներկայացված լինել այնպիսի թանգարանում, ինչպիսին Grévin-ն է: Ես շատ երջանիկ եմ դրա համար: Շատ մարդիկ կան, որ արժանի են դրան, բայց քչերին են ընտրում: Հարցնում եք, թե ո՞րն է լինելու հաջորդ կանգառը: Չգիտեմ… գուցե Էյֆելյան աշտարակը փախարինվի՞ Իբրահիմովիչի արձանով:

Այնքան ուրախ եմ Grévin-ում տեսնել ինձ: Այնքան նման է ստացվել այս արձանը, իմ հայացքը շատ ճշգրիտ է ստացվել, հենց այս հայացքով եմ ես խաղից հետո մոտենում եզրագծին: Ես կարող եմ միայն ծափահարել այս ֆանտաստիկ գործի հեղինակին: Ես շատ հպարտ եմ, որ ինձ այսքան ճանաչում են, մանավանդ որ ես շվեդ եմ»,-ասել է Զլատան Իբրահիմովիչը RMC-ին տված հարցազրույցում»:

Նախորդ հոդվածը‘Դևիդ Մոյես. «Մարզիչ աշխատելը հեշտ չէ, և երբեմն հաճելի է շփվել մի մարդու հետ, ով նույն դրության մեջ է»’
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի Պրեմիեր լիգան հեռուստաիրավունքի վաճառքից կստանա 5,13 միլիարդ ֆունտ’