‘Դևիդ Մոյես. «Մարզիչ աշխատելը հեշտ չէ, և երբեմն հաճելի է շփվել մի մարդու հետ, ով նույն դրության մեջ է»’

740

«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսը պատմել է Իսպանիայում իր մարդկային շփումների խնդիրների մասին:

«Երբեմն խաղացողների հետ շփումներում խնդիրներ են առաջանում: Բայց մոտավորապես 8-9 անգլերեն իմացող խաղացողներ ունեմ, ինչը թեթեւացնում է կյանքը: Ես իսպաներենի իմ ուսուցչին առաջարկեցի ավելի հաճախակի պարապել, բայց նա գտնում է, որ իսպաներենը շատ բարդ լեզու է, չի կարելի արագացնել ծրագիրը:

Հանդիպումներից հետո որոշ մարզիչների առաջարկեցի մի քիչ զրուցել մի գավաթ գինու շուրջ, ինչպես արել ենք Անգլիայում: Բայց առայժմ ոչ ոք չի միացել ինձ: Ամեն ինչից դատելով, ինչ տեսել եմ, Իսպանիայում մարզիչները քիչ են շփվում իրար հետ: Մարզիչ աշխատելը հեշտ չէ, եւ երբեմն հաճելի է շփվել մի մարդու հետ, ով նույն դրության մեջ է»,- ասել է Մոյեսը:

Նախորդ հոդվածը‘Իրեն եւ որդուն հրկիզած մայրը մահացել է’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. «Էյֆելյան աշտարակի փոխարեն գուցե Իբրայի արձա՞նը տեսնենք»’