‘Իբրահիմովիչ. Չեմ բացառում, որ ամռանը կավարտեմ կարիերաս ‘

1232

  •  

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով ամռանը ձեռք կբերի ազատ գործակալի կարգավիճակ և տեղափոխության բազմաթիվ առաջարկներ ունի՝ տարբեր երկրներից, հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է ցանկացած որոշում կայացնել:

«Ամեն ինչ կարող է պատահել: Անգամ ամենաանսպասելին: Չեմ բացառում, որ ամռանը կավարտեմ կարիերաս:

Ոչ ոք այդ մասին չի մտածել: Սակայն ես կգերադասեի վերջակետ դնել՝ լինելով բարձունքի վրա, կարիերայիս գագաթնակետում»,- Le Parisien-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Ջեյմի Վարդին հետաքրքրել է «Ռեալին»’
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ իշխանությունները ժողովրդին կոչ են անում նախապատրաստվել սովի’