‘Իգոր Դոդոն. «Մենք երբեք չենք վճարի այդ գազի դիմաց»’

1287

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ Մոլդովան մտադիր չէ Ռուսաստանին վճարել այն գազի դիմաց, որը նա մատակարարել է Մերձդնեստրի տարածաշրջանին:

«Մերձդնեստրի շրջանի գազի պարտքը լուրջ խնդիր է: Մենք այդ գազի համար երբեք չենք վճարի: Դնեստրի աջ ափի սպառողները պարտաճանաչ կերպով վճարում են գազի դիմաց, իսկ դա ձախ ափի պարտքն է: Եվ այդ հարցը պետք է քննարկել»,- հայտարարել է Դոդոնը NTV-Moldova հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Դոդոնը  տեղեկացրել է, որ այդ հարցը քննարկել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի հետ, որը հունիսի 4-ին ավարտել է իր այցը Մոլդովա, ինչպես նաև եղել է Մերձդնեստրում:

«Գազի հարցը իսկական ռումբ է, որը պայթելու դեպքում կարող է մեզ խիստ վնասել»,- նախազգուշացրել է Դոդոնը:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Զանգվածային ցույցեր Պրահայում՝ ընդդեմ իշխանությունների’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Սա «գլխավոր փորձն» էր, սպասենք «բեմելին»’