‘Իզմիրում անկարգություններ հրահրելու համար ձերբակալվել են 24 բլոգերներ’

879

Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր քաղաքում ձերբակալվել են 24 հոգի, ովքեր կասկածվում են սոցիալական ցանցերում անկարգություններ հրահրելու և հակակառավարական քարոզչություն վարելու մեջ, հաղորդում է DHA գործակալությունը: Եւս 14 բլոգերների նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ձերբակալվածները առավելագույնը 25 տարեկան են: Ինչպես հաղորդել է տեղական իշխանության մի ներկայացուցիչ՝ ձերբակալվածների հակաօրինական գործունեության ապացույցները հայտնաբերվել են նրանց համակարգիչներում:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ն անվանել էր  պետության «հանգստությունը խաթարող» ապատեղեկատվության աղբյուր: «Սոցիալական ցանցերն անհանգստացնում են հանրությանը»,- ասել էր նա հարցազրույցներից մեկում:

Երեկվա ընթացքում Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում անկարգություններից տուժել է 787 մարդ, իսկ Ստամբուլում ձերբակալվել է 786 քաղաքացի: Ընդ որում, ինչպես տեղեկացնում է CNN Turk-ը, բոլոր ձերբակալվածները նախորդ օրերին նույնպես տարվել են ոստիկանություն, ապա ազատ են արձակվել, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Պոլսահայ վերլուծաբան. Գեզի պուրակի խնդրի լուծումը թուրք հասարակությանը չի բավարարում ‘
Հաջորդ հոդվածը‘Կենտրոնական Եվրոպայում ջրհեղեղը մոտենում է 2002 թ. ռեկորդին’