Իլոն Մասքը 44 մլրդ դոլարով գնել է Twitter-ը

370

Ընկերության տնօրենների խորհուրդն ընդունել է նրա առաջարկը։

Իլոն Մասքը, որ երկու շաբաթ առաջ Twitter-ի սեփականատերերին առաջարկել էր վաճառել ընկերությունը, հայտարարել է, որ այդ սոցիալական ցանցը չիրականացված հսկայական ներուժ ունի, որն ինքը կարող է իրականացնել։

Ապրիլին Մասքը գնել է Twitter-ի բաժնետոմսերի 9,2 %-ը 2,89 մլրդ դոլարով և դարձել այդ ընկերության ամենախոշոր բաժնետերը։

Ներկա գործարքի քննարկումը, որի հեռանկարները դեռ մեկ շաբաթ առաջ անորոշ էին թվում, արագացել են անցյալ շաբաթվա վերջին, այն բանից հետո, երբ Մասքն իր կողմն է քաշել ընկերության բաժնետերերին և նրանց բացատրել գործարքի ֆինանսական մանրամասները։

Հայտնվելով բաժնետերերի ճնշման ներքո՝ Twitter-ն սկսել է բանակցել Մասքի հետ, որը յուրաքանչյուր բաժնետոմսի համար առաջարկել է 54,20 դոլար։ Երբ այս լուրը տարածվել է,  Twitter-ի բաժնետոմսերի գինը բորսայում աճել է 6 տոկոսով։

Մասքն արդեն մի քանի փոփոխություններ է առաջարկել՝ հրապարակվող նյութի սահմանափակումները մեղմացնելուց մինչև ֆեյք հաշիվները արմատախիլ անելը։

Իլոն Մաքը մոլորակի ամենահարուստ մարդն է։ Forbes ամսագիրը նրա ունեցվածքը գնահատում է 273,6 մլրդ դոլար։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄտահոգված են, որ Թրամփը կարող է վերադառնալ Twitter
Հաջորդ հոդվածըԼավրով․ Միջուկային պատերազմի սպառնալիքն իրական է