‘ Իկեր Կասիլյասն իր ապագայի մասին որոշում կընդունի ամռանը’

706

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասն ամռանը վերջնական որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ: Այդ մասին տեղեկացնում է AS-ը: 

Նրա պայմանագիրն ավարտվում է միայն 2017 թվականին, սակայն նա կարող է թիմից հեռանալ մրցաշրջանի ավարտից հետո: «Արքայական ակումբի» երկրպագուները վերջին ժամանակներում դժգոհ են իսպանացու սխալներից, իսկ ոմանք նույնիսկ սկսել են սուլել նրան: 

Կասիլյասը հայտարարել է, որ ցանկանում է ուժերը փորձել MLS-ում: 

Նախորդ հոդվածը‘Նեյմար. «Մայրս ինձ դաստիարակել ու սովորեցրել է բաներ, որ նրա մայրը չի սովորեցրել իրեն»’
Հաջորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության հարցազրույցի փուլը մեկնարկել է’