‘Նեյմար. «Մայրս ինձ դաստիարակել ու սովորեցրել է բաներ, որ նրա մայրը չի սովորեցրել իրեն»’

1302

«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ հակված չէ մեծ նշանակություն տալ ՉԼ-ի 1/8-րդ եզրափակչի «Ման. Սիթիի» հետ խաղում կատարված միջադեպին, որը կատալոնացիները հաղթեցին 2:1 հաշվով: Բրազիլացի ֆուտբոլիստը նշել է, որ ընդամենը խաղում էր անգլիական ակումբի երկրպագուի հետ, ինչը վերաճեց լեզվակռվի:

«Ես միայն խաղում էի նրա հետ: Նա սկսեց ինձ վիրավորել, ու ես ծաղրեցի նրան: Ի՞նչ ասաց ինձ: Չեմ կարող դա կրկնել: Մայրս ինձ դաստիարակել ու սովորեցրել է բաներ, որ նրա մայրը չի սովորեցրել իրեն»:

Հիշեցնենք, երբ Նեյմարը լքում էր խաղադաշտը ավարտից 10 րոպե առաջ՝ իր տեղը զիջելով Պեդրո Ռոդրիգեսին, անգլիական թիմի երկրպագուներից մեկը պորտուգալերենով վիրավորեց նրան՝ անվանելով «դայվեր»: Նեյմարը լեզվակռիվ սկսեց նրա հետ: Այն շարունակվեց նույնիսկ մրցավարի ավարտական սուլոցից հետո: Նեյմարը որոշակի ժեստեր հասցեագրեց երկրպագուին, քանի դեռ մարզադաշտի ստյուարդներից մեկը չմիջամտեց ու չխնդրեց նրան կանգ առնել:

Նախորդ հոդվածը‘Հունաստանի առաջնությունը պաշտոնապես դադարեցվեց’
Հաջորդ հոդվածը‘ Իկեր Կասիլյասն իր ապագայի մասին որոշում կընդունի ամռանը’