‘ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի ընտրության հարցազրույցի փուլը մեկնարկել է’

1320

Քիչ առաջ Վճռաբեկ դատարանում մեկնարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը: Մինչ բուն հարցազրույցին անցնելը՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը անդրադարձավ թեկնածուներից Վահե Գրիգորյանի կողմից երեկ ներկայացված դիմումին, որտեղ, ըստ երեւույթին, վերջինս անդրադարձել էր 2014 թվականի սեպտեմբեր ամսին անցկացված մրցույթին, որի ընթացքում հայտնաբերվել էին մի շարք կոպիտ խախտումներ: Այնուամենայնիվ, Գագիկ Հարությունյանը ոչ նպատակային համարեց չեղյալ համարված մրցույթին անդրադառնալը եւ ձեռնապահ մնաց այդ մասին խոսելուց: 

Այս պահին հանձնաժողովը հարցազրույց է անցկացնում ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի պաշտոնում առաջին թեկնածուի՝ Ստեփան Միքայելյանի հետ: Տեղեկացնենք, որ հանձնաժողովի կազմում են ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նախորդ հոդվածը‘ Իկեր Կասիլյասն իր ապագայի մասին որոշում կընդունի ամռանը’
Հաջորդ հոդվածը‘Լուիշ Ֆիգուն ներկայացրել է իր ծրագիրը ‘