‘«Իմեդի» հեռուստաալիքը վերադարձրել են Պատարկացիշվիլիի ընտանիքին’

881

Վրացական «Իմեդի» հեռուստաալիքը վերադարձրել են ձեռներեց Բադրի Պատարկացիշվիլիի ընտանիքին, փոխանցում է РИА Новости-ն:

Հեռուստաալիքի հանգուցյալ հիմնադրի հարազատները հայտնել են, որ «Իմեդին» իրենց է փոխանցվում  2011թվականից  ալիքի ակտիվները տնօրինած «Ջորջիա Մեդիա Պրոդակշն Գրուպ» ընկերության հետ կնքված համաձայնագրի արդյունքում:

Հիշեցնենք, որ Պատակացիշվիլին «Իմեդին»  հիմնադրել է 2002-ին, իսկ 2007-ին փոխանցել է այն Ռուպերտ Մերդոկին պատկանող News Corporation ընկերությանը: Վրաց ձեռներեցի մահվանից հետո՝ 2008թ. փետրվարին, հեռուստաալիքի իրավունքներն անցել են  Ջոզեֆ Քեյին՝ Պատարկացիշվիլու խորթ եղբորը, որից հետո կարճ ժամանակահատվածում կնքված մի շարք պայմանագրերի արդյուքում «Իմեդի» հեռուստաալիքը փոխանցվել էր «Ջորջիա Մեդիա Պրոդակշն Գրուպին»:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Մակարյան. Կառավարությունը մտահոգ է նրանով, որ լրացուցիչ բեռ, պարտավորություններ չստանձնի ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքագետ. 2015 թվականին Թուրքիայի կողմից մեծ սադրանք է սպասվում ‘