‘ Ինյեստա. Լավագույն թիմակիցն ու պրոֆեսիոնալիզմի օրինակը’

1021

«Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան Թվիթերի իր էջում դիմել է «Բարսելոնայում» իր նախկին թիմակից Չավիին,որը հայտարարել է ընթացիկ մրցաշրջանից հետո պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին:

«Լավագույն թիմակիցը: Ինձ համար մեծ պատիվ էր աճել քո կողքին ու քեզ հետ կիսել կարիերայիս լավագույն պահերը: Դու պրոֆեսիոնալիզմի օրինակ ես:

Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ դու տվել ես համաշխարհային ֆուտբոլին:

Հաջողություն եմ մաղթում կյանքիդ նոր փուլում»,- ասվում է Ինյեստայի հայտարարության մեջ:

Չավին «Բարսելոնայի» սան է: 1998 թվականին նա իր նորամուտն է նշել կատալոնական թիմի կազմում: Կապտանռնագույնների հետ կիսապաշտպանն 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 3 անգամ հաղթել է Իսպանիայի Գավաթում, 4 անգամ էլ` Չեմպիոնների լիգայում:

Նրա ակտիվում Իսպանիայի 6 Սուպերգավաթ կա, ՈւԵՖԱ-ի 2 Սուպերգավաթ, ու աշխարհի ակումբային առաջնության 2 տիտղոս: Իսպանիայի հավաքականի կազմում Չավին հաղթել է աշխարհի առաջնությունում (2010) և երկու անգամ էլ դարձել է Եվրոպայի չեմպիոն (2008, 2012):

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթին» շրջանցել է «Մանչեսթեր Յունայթեդին» ու դարձել ԱՊԼ-ի ամենաթանկարժեք ակումբը’
Հաջորդ հոդվածը‘Էրիկ Բազինյանը պաշտպանել է WBO և WBA վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնական գոտին’