Ինչո՞ւ է Չելսին ցանկանում ձեռք բերել Զախարյանին

211

StandardSport-ի լրագրող Նիզար Կինսելան պատմել է, թե ինչու է անգլիական «Չելսին» ցանկանում ձեռք բերել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին.

«Արսենը լավագույն տարիքում է ֆուտբոլ խաղի համար: Նա մշտապես հանդես է գալիս «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կազմում: Նա տաղանդ է, որին «Չելսին» կարող է զարգացնել: Անակնկալ չէ, որ ակումբը հետաքրքրված է նրանով և ցանկանում է պայմանագիր կնքել:

«Չելսին» երիտասարդների հետ աշխատելու առումով լավագույն թիմերից մեկն է աշխարհում: Նրանց դուր է գալիս Զախարյանը, քանի որ նրանք ցանկանում են պահել այս ուղղությամբ լավագույնի կոչումը: Արսենի տեղափոխությունը նրանց կարող է օգնել այս հարցում»,- ասել է Կինսելան «Чемпионат.com»-ի հետ զրույցում:

Նախորդ հոդվածըՆախկին նախագահը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման
Հաջորդ հոդվածըՖԻՖԱ-ն տուգանել է սերբերին ու խորվաթներին