‘Ինչպես ազատ արձակվեց Տիգրան Առաքելյանը. Ֆոտոշարք’

1916

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից ազատ է արձակվել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը: Դատարանը Տիգրան Առաքելյանին 316 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքով ճանաչեց անմեղ և արդարացրեց: Քրեական օրենսգրքի 356 հոդվածով և 258 հոդվածի երրորդ մասի առաջին կետերով դատարանը Առաքելյանին մեղավոր ճանաչեց և վերջնական պատիժ նշանակեց ազատազրկում 3 տարի ժամկետով: Դատարանը Առաքելյանի նկատմամբ կիրառեց ՀՀ ԱԺ Համաներման մասին որոշման 1 կետի երրորդ ենթակետը և նրան ազատեց պատժի կրումից: Առաքելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը, վերացվեց, և նրան ազատ արձակեցին դատարանի դահլիճից:

Ահա թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել: 

Նախորդ հոդվածը‘Դեղամիջոցների արտադրությունը Հայաստանում տարեկան կտրվածքով աճել է’
Հաջորդ հոդվածը‘Երջանիկ Աբգարյանը՝ Բալայանի նամակի մասին. Անմտության փայլուն օրինակ ‘