‘Ինչպես են իշխանությունները ծախսում ՀՀ պետական բյուջեի միջոցները. Մամուլ’

1107

Ինչպես են իշխանություններն ծախսում ՀՀ պետական բյուջեի միջոցները: Օրինակ՝ 2012թ. պետբյուջեում «սոցիալական նպաստներ և կենսաթոշակներ» հոդվածով ծրագրվել է ծախսել մոտ 301 մլրդ դրամ, բայց փաստացի ծախսվել է ավելի քիչ՝ 288.5 մլրդ:

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ ծրագրվածից քիչ են ծախսվել նաև պաշտպանության, կրթության համար նախատեսված գումարները: Իսկ ահա ոչ այնքան կարևոր ոլորտներում, ընդհակառակը, ծախսվել է ավելի մեծ գումար, քան նախատեսված է եղել ի սկզբանե:

Այսպես՝ հասարակական կազմակերպություններին նվիրատվության տեսքով կառավարությունը սկզբում նախատեսել է տալ 2.6 մլրդ, բայց հետո նվիրաբերվել է ավելի շատ գումար՝ 2.7 մլրդ: Իսկ ոչ պետական կազմակերպություններին էլ կառավարությունը սկզբում որոշել է տալ 1.2 մլրդ դրամի սուբսիդիա, ու տարեվերջին պարզվել է, որ այդ նպատակով ծախսվել է 3.5 մլրդ: Եվ այսպես շարունակ:       

Նախորդ հոդվածը‘Բա ուր մնաց 150 հազա՞րը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘«Ամերիաբանկը» բռնել է Լֆիկի ճանապարհը. Մամուլ’