‘Ինչպես է ծախսվում Էրեբունի-Երեւանի առթիվ քաղաքի ձևավորմանը հատկացված 10 մլն դրամը (ֆոտոշարք)’

1194

Էրեբունի-Երևանի 2795-ամյակի առթիվ Երևան քաղաքի արտաքին ձևավորման համար հատկացվել է 10 մլն դրամ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն ասել է, որ «տոնի առթիվ կազմակերպվող միջոցառումների մասին հանրությանը կիրազեկենք գովազդային տարբեր վահանակների միջոցով, իսկ հոկտեմբերի 11-ին և 12-ին մայրաքաղաքում կտեղակայվեն շուրջ 20 տեղեկատվական կենտրոններ, որտեղ քաղաքացիներին կտրամադրեն Էրեբունի-Երևանի մասին պատմող բուկլետներ»:

«Տոնին ընդառաջ՝ Մաշտոցի պողոտայում կտեղադրվի 6 նոր կանգառ-սրահ, որոնց վահանակները ևս կպարունակեն տոնի մասին իրազեկող տեղեկություն»,- ասել է Արազ Բաղդասարյանը:

Քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը նշել է, որ մայրաքաղաքում գործունեություն ծավալող կազմակերպությունները, որոնք այդ օրերին տոնական շունչ կհաղորդեն իրենց առևտրային տարածքներին և սեփական նախաձեռնությամբ կմասնակցեն քաղաքի ձևավորմանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից կարժանանան անվանական շնորհակալագրերի:

Նախորդ հոդվածը‘«Էրեբունի-Երևան 2795». Տոնակատարության օրերին փակ փողոցների ցանկը’
Հաջորդ հոդվածը‘Էննի Լեյբովիցի 10 ամենասադրիչ լուսանկարները’