‘Ինչպես կալանավոր Սերոբ Մխիթարյանը փախավ դատարանից’

1394

Ըստ հավաստի աղբյուրների` հայտնի է դարձել, թե ինչպես է վերջերս Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից փախուստ կատարել առանձնապես խոշոր չափերի գողության մեջ մեղադրվող Սերոբ Մխիթարյանը:

Մխիթարյանը, մինչ դատական նիստի սկիզբը՝ մեկ ոստիկանի ուղեկցությամբ,  միայնակ գտնվել է դատարանում կալանավորների համար նախատեսված հատուկ խցում և սկսել է կանչել ոստիկանության աշխատակցին ու տագնապով հայտնել, թե «կաֆելը տրաքում է»: Ոստիկանը չի հասկացել կատարվածը, բացել է խցի  դուռը և փորձելով պարզել իրողությունը՝ ներս է մտել: Առիթը բաց չթողնելով՝ բանտարկյալը արագությամբ դուրս է եկել խցից և փակել դուռը ոստիկանի վրա և վազքով լքել է դատարանի տարածքը: 

Նախորդ հոդվածը‘Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլին մեկնաբանել է լեզվակռիվը. Չախալյանի հռետորաբանությունը համընկնում է Վրաստանի կառավարության հռետորաբանությանը’