‘«Ինչքան հեռանում ենք Հոկտեմբերի 27-ից, այնքան ավելի հասկանում ենք Սպարապետի դերը» (տեսանյութ)’

1495

Եռաբլուրն այսօր մարդաշատ էր: Հարյուրավոր մարդիկ, հասարակական-քաղաքական խմբերի ներկայացուցիչներ այսօր ժամանել էին պանթեոն` սպարապետ Վազգեն Սարգսյանի հոբելյանին հարգելու նրա հիշատակը:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն այսօր նույնպես ծաղկեպսակ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին:

«Որքան մենք հեռանում ենք այն օրից, երբ դավադիր գնդակը խլեց մեզանից մեր սպարապետին, այնքան ավելի ենք հասկանում նրա դերն ու նշանակությունը բոլորիս համար: Սպարապետն այն եզակի գործիչներից է, որ իր կյանքը ներդրեց Հայաստանի հարատեւման համար», — iLur.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի զինակից, ազատամարտիկ Մյասնիկ Մալխասյանը:

Նրա խոսքով, ժողովրդի սերը սպարապետի հանդեմ հաղթեց, եւ ի տարբերություն նախորդ տարիների, երբ փորձում էին լռության մատնել Վազգեն Սարգսյանի անունը, այժմ նրա ծննդյան տոնին Եռաբլուրը բազմամարդ է: 

Նախորդ հոդվածը‘Վաղը Սերժ Սարգսյանը կմեկնի Իռլանդիա’
Հաջորդ հոդվածը‘Ն.Զոհրաբյան. «Ժառանգության» որոշ ներկայացուցիչների հայտարարությունները չեն կարող խանգարել միասնական քաղաքական օրակարգի ձևավորմանը ‘