‘Զուրաբյանն ու Կարապետյանը հանդիպել են Ճապոնիայի դեսպանի հետ’

3492

Նոյեմբերի 27-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ կուսակցության Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Ճապոնիայի  Արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ դեսպանության խորհրդական Կեյնիքեռո Սեսամեն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղված նոր աշխարհաքաղաքական իրողությունները եւ այդ համատեքստում Լեռնային Ղարաբաղի խնդրի ներկա վիճակը, ինչպես նաեւ Հայաստանի ներքին քաղաքական եւ տնտեսական զարգացումներին վերաբերող հարցեր:

Նախորդ հոդվածը‘Ինչ եղանակ է սպասվում առաջիկա ձմռանը. կանխատեսում ըստ Սուրենյանի’
Հաջորդ հոդվածը‘Սեդա Մեսրոպյան. Լա՛վ էլի, հասկացանք, օ՛ֆ…’