‘Ինչ է տեղի ունենում աշխարհում’

1166

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին օգնություն է առաջարկել Սիբիրի հրդեհները մարելու հարցում։ (Սիբիրում բռնկված հրդեհները տարածվել էին երեք մլն հա տարածության վրա)։

Երկու առաջնորդների խոսակցությունը տեղի է ունեցել չորեքշաբթի ուշ երեկոյան, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, հաղորդել են Կրեմլում։ Պուտինը պատասխանել է, որ անհրաժեշտության դեպքում կօգտվի Թրամփի առաջարկից։

Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի  ավարտին մի քանի օր է մնացել։

Երեկ Ջո Բայդենը՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, հաստատել է օգոստոսի 2-ին պայմանագրից դուրս գալու ԱՄՆ-ի մտադրությունը։

Ի պատասխան դրա՝ Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը ամերիկացիներին մեղադրել է «չափազանց թեթևամիտ վերաբերմունքի» և «եվրոպական ու գլոբալ անվտանգության հետ խաղ անելու» համար։

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի նկատմամբ։

«Ջավադ Զարիֆն իրականացնում է Իրանի գերագույն առաջնորդի (այաթոլլա Ալի Խամենեիի) ոչ խելամիտ օրակարգը»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվ Մնուչինը։

Զարիֆն ինքը Վաշինգտոնի պատժամիջոցները համարել է իր արժանիքների խոստովանություն և հայտարարել է, թե ոչ ինքը և ոչ էլ իր ընտանիքը Իրանից դուրս որևէ ունեցվածք կամ հաշվեհամար չունեն։

Ուելսի իշխանի «Գյուղական վայրի հիմնադրամը» 104 էջանոց գրքույկ է հրապարակել այն մասին, թե ինչպես  փրկել բրիտանական գյուղը, տեղեկացնում է Daily Mail թերթը։

Արքայազն Չարլզն ինքը գրել է գրքույկի նախաբանը։

 Առաջարկվող գլխավոր «դեղամիջոցներից» են՝ յուրաքանչյուր գյուղի համար ունենալ «տեսլական», կենտրոնանալ տրանսպորտի վրա և փրկել տեղի փաբը։ Բացի այդ՝ վատ ինտերնետ կապ ունեցող գյուղերին խորհուրդ է տրվում օգտագործել տեղական եկեղեցիների աշտարակների սրաձողերը՝ Wi-Fi ազդանշանը բարելավելու նպատակով։

«Բանակը ստեղնաշարի մարտիկներ է պատրաստում թվային պատերազմների համար»․ այսպիսի վերնագրով է չորեքշաբթի լույս տեսել Daily Telegraph-ը։

Բրիտանական բանակի նոր ստորաբաժանում ստեղծելու մասին, որը ստացել է վեցերորդ դիվիզիա անունը, հայտարարվել է չորեքշաբթի։ Նոր ստորաբաժանումը Բրիտանիան կպաշտպանի «կեղծ լուրերից» և ապատեղեկատվությունից սոցցանցերում։

Ըստ BBC-ի

 

Նախորդ հոդվածը‘ՖԻԴԵ․ Լեւոն Արոնյանը դարձյալ լավագույն տասնյակում է’
Հաջորդ հոդվածը‘«Գայլի որջ»․ Հիտլերի նախկին ռազմակայանը կդառնա զվարճանքների զբոսայգի’