«Ինտերը» համաձայնության է հասել Պաուլո Դիբալայի հետ

327

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» համաձայնության է հասել Թուրինի «Յուվենտուսի» եւ Արգենտինայի հավաքականի 28-ամյա հարձակվող Պաուլո Դիբալայի հետ, հաղորդում է gazetta.it-ը։

Ամռանը Դիբալան կստանա ազատ գործակալի կարգավիճակ եւ «Ինտերի» հետ կկնքի չորս տարվա պայմանագիր։ Միլանյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին վճարել տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձ։

2015-ին «Պալերմոյից» «Յուվենտուս» տեղափոխված Դիբալան այս մրցաշրջանում մասնակցել է 35 հանդիպման թուրինյան թիմի հետ, խփել 14 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՉԼ․ «Ռեալը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» եւ դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը74-ամյա Ռոյ Հոջսոնը կհեռանա «Ուոթֆորդից»