Ինտերպոլը շուրջօրյա հետևում է իրավիճակին Մերձավոր Արևելքում

52

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացման կապակցությամբ Ինտերպոլը շուրջօրյա հետևում է իրավիճակին Մերձավոր Արևելքում։

Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 91-րդ նստաշրջանի մեկնարկի շեմին նշել է կազմակերպության նախագահ Ահմեդ Նասեր ար Ռաիսին։

«Ինտերպոլում մենք շուրջօրյա հետևում ենք լուրերին և իրադարձություններին, որոնք կատարվում են այդ տարածաշրջանում»,- ասել է նա։

Ինտերպոլի նախագահը հավելել է, որ երկու երկրներն էլ կազմակերպության անդամներ են, և Ինտերպոլը պետք է աջակցի ոստիկանության աշխատանքներին անդամ պետություններում։

Պաղեստինը կազմակերպության անդամ է դարձել 2017 թ․, Իսրայելը՝ 1949 թ․։

Նախորդ հոդվածըՖլիկ. Հպարտ եմ իմ թիմով
Հաջորդ հոդվածըՏոկաևը հանձնարարել է քննարկել խնդրահարույց էներգետիկ ակտիվների վերադարձը պետությանը