‘Իշխանությունները չգիտեն ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության ձգձգման պատճառները ‘

907

Հովիկ Աբրահամյանը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետաձգման պատճառները կնշի միայն Սոչիում ռուսաստանցի իր գործընկեր Մեդվեդևի հետ հանդիպումից հետո, որը կկայանա այսօր:

Լրագրողների հետ զրույցում Աբրահամյանը հայտարարել է, թե չի կարող նշել Հայաստանի անդամակցման հետաձգման ստույգ պատճառները: «Մենք մեր բոլոր պարտավորությունները կատարել ենք, մենք որևէ խնդիր չունենք: Կարծում եմ` որոշումը կընդունվի այս տարի»,- հայտարարել է Աբրահամյանը:

Նշենք, որ ի սկզբանե ասվում էր, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին կանդամակցի հուլիսի սկզբին: ՀՀ իշխանությունները նշում էին, թե մնում է համաձայնեցնել մի քանի տեխնիկական հարց: Սակայն, ինչպես օրերս հայտարարել է Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, Հայաստանը ԵԱՏՄ-ին կանդամակցի միայն ընթացիկ տարվա հոկտեմբերին: 

Նախորդ հոդվածը‘Խանութի սեփականատերը վեճի է բռնվել հարկային տեսուչի հետ’
Հաջորդ հոդվածը‘Էլինար Վարդանյան. Սահմանադրական փոփոխությունները արհեստական օրակարգ ստեղծելու նպատակ ունեն’